Նոր ձեռնարկում գրադարանավարների վերապատրաստմանն ընդառաջ


«Հայկական գրադարանային ասոցիացիա» ՀԿ-ի և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համագործակցությամբ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ
նոյեմբերի 27-ին՝ ժամը 11:00-17:00-ը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում գրադարանավարների համար կիրականացվի վարպետության դաս «Գրացուցակավորման արդի միտումները» թեմայով, որը կվարի Միլանի ազգային գրադարանի երաժշտական ֆոնդի ղեկավար Մասսիմո Ջենթիլի Տեդեսկին:
Իտալացի մասնագետը մեկօրյա գիտագործնական հանդիպման ընթացքում կներկայացնի ժամանակակից գրադարանային ֆոնդերի գրացուցակավորման խնդիրներն ու հեռանկարները:
Դասախոսության նպատակն է միջազգային փորձի իրազեկման միջոցով կիրառական նոր հմտություններ և գիտելիքներ փոխանցելու գրադարանավարներին:
Կմասնակցեն հանրապետության շուրջ 100 գրադարանավար: