Հանդիպում ԱՄՆ Իլինոյսի համալսարանի Մորթենսոն միջազգային գրադարանային ծրագրերի կենտրոնի ղեկավար Սյուզան Շնուերի հետ

 Մարտի 14-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում ԱՄՆ Իլինոյսի համալսարանի Մորթենսոն միջազգային գրադարանային ծրագրերի կենտրոնի ղեկավար Սյուզան Շնուերի հետ: Հանդիպմանը ներկա էին ծրագրի կազմակերպիչներ՝ Հայկական գրադարանային ասոցիացիայի նախագահ Ռուզան Տոնոյանը, փոխնախագահ Ռաֆիկ Ղազարյանը, ՀԱՀ գրադարանի տնօրեն Սաթենիկ Ավագյանը, «Գրադարանների նորարարական կառավարման մեթոդները» վերապատրաստման դասընթացների վարողները, օգնականները և մասնակիցներ: Հանդիպման մասնակիցները ներկայացրեցին 2016թ. հոկտեմբերի 17-28-ը հանրապետության 100 գրադարանավարների համար կազմակերպված վերապատրաստման դասընթացի շրջանակում իրականացված աշխատանքները: Հանդիպման ընթացքում խոսվեց դասընթացի կարևորության, արդյունավետության և նշանակության մասին: Մորթենսոն միջազգային գրադարանային ծրագրերի կենտրոնի ղեկավար Ս. Շնուերը կարևորեց դասընթացի արդյունավետությունը, ինչպես նաև մասնակից գրադարանավարների նախաձեռնողականությունն ու հետևողականությունը:
Հիշեցնենք, որ 2016թ. հոկտեմբերի 17-28-ը Հայկական գրադարանային ասոցիացիա ՀԿ-ն ԱՄՆ Իլինոյսի համալսարանի Մորթենսոն միջազգային գրադարանային ծրագրերի կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր «Գրադարանների նորարարական կառավարման մեթոդները» թեմայով գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ: