Հայկական գրադարանային ասոցիացիան տեղեկացնում է, որ Ռուսաստանի պետական օտարալեզու գրականության Ռուդոմինոյի անվան գրադարանը Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի, Եվրասիայի գրադարանային ասամբլեայի և Ռուսաստանի գրադարանային ասոցիացիայի աջակցությամբ հայտարարում է երիտասարդ մասնագետների մրցույթ «ԱՊՀ երկրների գրադարանային երկխոսություն» խորագրով միջազգային ֆորումին մասնակցելու համար: Այն տեղի կունենա 2020 թ.-ի ապրիլի 22-23-ը Մոսկվայի օտարալեզու գրականության գրադարանում:
3 հայ ընտրված գրադարանավարի մասնակցության ծախսերը ֆինանսավորելու է Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:
Միջազգային ֆորումի շրջանակում կիրականացվեն հետևյալ միջոցառումները.
ապրիլի 22 — Երիտասարդ գրադարանավարի դպրոց, որի մասնակիցները կստանան անվանական վկայագրեր: Այս ձևաչափն ընդգրկում է դասախոսություններ, շնորհանդեսներ, վարպետության դասեր և կլոր սեղան-քննարկումներ:
ապրիլի 23 — «Ձևավորելով գրադարանների ապագան» խորագրով IV ֆորսայթ-նստաշրջանը IFLA-ի գլխավոր քարտուղար Ջերալդ Լայթների մասնակցությամբ. ձևաչափը ենթադրում է խմբակային աշխատանք: Աշխատանքային լեզուն ռուսերենն է:
2020 թ.-ի «Երիտասարդությունը գրադարանում» թեմայով միջոցառումներին կարող են մասնակցել բարձրագույն մասնագիտական կամ թերի բարձրագույն կրթությամբ,
35 տարեկանից ոչ բարձր տարիքի, ռուսերենի լավ իմացությամբ, հաղորդակցվելու, խմբում աշխատելու, աշխատանքի արդյունքները ներկայացնելու ունակություններով անձինք: Խրախուսվում են ծրագրերում մասնակցության փորձը, մամուլում և սոց. ցանցերում մասնագիտական հրապարակումները:
Հայտերն ընդունելու վերջնաժամկետ՝ 2020 թ. հունվարի 31-ը:
Մրցույթի նպատակն է համախմբել ԱՊՀ երկրների երիտասարդ գրադարանավարներին՝ գրադարանների ապագա տեսլականը պատկերացնելու համար:
Հայտաձևը կցվում է: