Գրադարանների նորարարական կառավարման մեթոդները. վերապատրաստման դասընթացներ գրադարանավարների համար

2016 թ. հոկտեմբերի 17-28-ը Հայկական գրադարանային ասոցիացիան ԱՄՆ-ի Իլինոյսի համալսարանի Մորթենսոն միջազգային գրադարանային ծրագրերի կենտրոնի հետ համատեղ  իրականացնելու է Հայաստանի հանրային գրադարանների 100 գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ՝ «Գրադարանների նորարարական կառավարման մեթոդները» թեմայով:

Դասընթացները կանցկացվեն 4 փուլով. յուրաքանչյուրը երկօրյա հագեցած ծրագրով: Դրանք կվարեն փորձառու մասնագետներ Հայաստանից՝ համապատասխան ուղեցույցներով:

Ծրագրի նպատակն է հանրային գրադարանների կառավարման նոր հմտություններ և գիտելիքներ փոխանցել գրադարանավարներին, նրանց մատուցել նորարարական փոխգործուն, համագործակցային, նախաձեռնողական գործելաոճի առանձնահատկությունները՝ ի նպաստ ՀՀ-ում գրադարանային գործի զարգացման:

Ծրագրի արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ է, որ գրադարանավարները դասընթացում ձեռք բերած գիտելիքներն ու նորարարական հմտությունները փոխանցեն իրենց գործընկերներին և կիրառեն աշխատանքում՝ այն ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:

Թիրախավորված են հանրության տարբեր շերտերին սպասարկող գրադարանավարները:

ՀԳԱ վարչությունը դիմել է ՀՀ մարզպետարաններին, Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին, որոնց կողմից ընտրվել և ներկայացվել են իրենց ենթակայությամբ գործող գրադարանների աշխատակիցների անվանացանկերը:

Ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 17-ին՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:

Կից ներկայացնում ենք դասընթացների նյութերը՝