




Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ս.թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ից շարունակվում է «Հայկական գրադարանային ասոցիացիա» հկ-ի և Մորթենսոն միջազգային գրադարանային ծրագրերի կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Գրադարանների նորարարական կառավարման մեթոդները» թեմայով գրադարանավարների վերապատրաստման դասընթացը:
Այսօր մասնագիտական դասընթացի առաջին փուլը կավարտեն ծրագրի մեկնարկին մասնակցած համայնքային գրադարանավարները՝ Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերից և մայրաքաղաքից: Նրանք 2-րդ օրը սկսում են նախորդ օրվա նորարարական կառավարման մասին թեմատիկ նյութի ամփոփումով:
Մասնակիցները թիմային քննարկումների և եզրահանգումների միջոցով կյուրացնեն նախատեսված մոդուլների՝ գրադարանի նորարար-առաջնորդի՝ ծրագրեր պլանավորելու, ընդհանուր արժեքներ մշակելու և աշխատանքային թիմի հետ հաղորդակցվելու հմտություններն ու մեթոդները:
Դասընթացի 2-րդ օրը նույնպես ընթանում է ծրագրի նորարարական փոխգործուն, համագործակցային չափանիշներին համապատասխան: Խմբերը թիմային քննարկումներից հետո ներկայացնում են իրենց նորարարական նպատակները:
Գրադարանավարների վերապատրաստման դասընթացի առաջին օրը
























«Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ԱՄՆ-ի Իլինոյսի համալսարանի Մորթենսոն միջազգային գրադարանային ծրագրերի կենտրոնի հետ համատեղ՝ 2016 թվականի հոկտեմբերի 17-28-ը անցկացնելու է «Գրադարանների նորարարական կառավարման մեթոդները» թեմայով գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ:
Մեկնարկում է գրադարանավարների վերապատրաստման դասընթացը

Գրադարանների նորարարական կառավարման մեթոդները. վերապատրաստման դասընթացներ գրադարանավարների համար
2016 թ. հոկտեմբերի 17-28-ը Հայկական գրադարանային ասոցիացիան ԱՄՆ-ի Իլինոյսի համալսարանի Մորթենսոն միջազգային գրադարանային ծրագրերի կենտրոնի հետ համատեղ իրականացնելու է Հայաստանի հանրային գրադարանների 100 գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ՝ «Գրադարանների նորարարական կառավարման մեթոդները» թեմայով:
Դասընթացները կանցկացվեն 4 փուլով. յուրաքանչյուրը երկօրյա հագեցած ծրագրով: Դրանք կվարեն փորձառու մասնագետներ Հայաստանից՝ համապատասխան ուղեցույցներով:
Ծրագրի նպատակն է հանրային գրադարանների կառավարման նոր հմտություններ և գիտելիքներ փոխանցել գրադարանավարներին, նրանց մատուցել նորարարական փոխգործուն, համագործակցային, նախաձեռնողական գործելաոճի առանձնահատկությունները՝ ի նպաստ ՀՀ-ում գրադարանային գործի զարգացման:
Ծրագրի արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ է, որ գրադարանավարները դասընթացում ձեռք բերած գիտելիքներն ու նորարարական հմտությունները փոխանցեն իրենց գործընկերներին և կիրառեն աշխատանքում՝ այն ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:
Թիրախավորված են հանրության տարբեր շերտերին սպասարկող գրադարանավարները:
ՀԳԱ վարչությունը դիմել է ՀՀ մարզպետարաններին, Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին, որոնց կողմից ընտրվել և ներկայացվել են իրենց ենթակայությամբ գործող գրադարանների աշխատակիցների անվանացանկերը:
Ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 17-ին՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:
Կից ներկայացնում ենք դասընթացների նյութերը՝
** ՀԳԱ-ն ավանդաբար նշում է Գրադարանավարի օրը, որը 2004 թ.-ից ՀՀ կառավարությունն ընդունել և ամրագրել է Ասոցիացիայի հիմնադրման օրը` հոկտեմբերի 7-ին: Օրվա բովանդակությանը համապատասխան՝ ՀՀ գրադարաններում կազմակերպվում և անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ, բազմաթիվ գրադարանավարներ արժանանում են կառավարական պարգևների և խրախուսանքների:
** Հայ տպագիր գրքի 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի
համաշխարհային մայրաքաղաք հայտարարվելու կապակցությամբ 2012 թ. ՀԳԱ-ի
նախաձեռնությամբ հանրապետության գրադարաններում իրականացվել են մշակութային և մասնագիտական բազմաթիվ միջոցառումներ:
** 2002 թ.-ից Գրադարանային ասոցիացիայի անմիջական նախաձեռնությամբ ապրիլ ամսվա ընթացքում իրականացվում է «Ազգային գրադարանային շաբաթ» ամենամյա ծրագիրը, որի նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել գրադարանային հիմնախնդիրների վրա և կարևորել գրադարանների դերը հանրության կյանքում: ԱԳՇ-ին ավանդաբար մասնակցում են հանրապետության բոլոր գրադարանները` կանխավ մշակված մշակութային և մասնագիտական բազմաբնույթ միջոցառումներով:
** Գիրք նվիրելու օրվա խորհրդին համապատասխան Ասոցիացիան կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ` ՀՀ գրադարանների հավաքածուների համալրմանն աջակցելու նպատակով:
** Պարբերաբար իրականացնում է նաև գրքանվիրատվություն հատկապես ՀՀ սահմանամերձ մարզերի գրադարաններին:
