Դարձիր Հայկական գրադարանային ասոցիացիայի անդամ

🗣️Սիրելի՛ գրադարանավարներ, գրադարանային գործով հետաքրքրվող մասնագետներ և ուսանողներ,
💁Բացեք նոր հնարավորությունների դռները՝ միանալով Հայկական գրադարանային ասոցիացիային՝ գրադարանային ոլորտի կարևոր մասնագիտական հարթակին Հայաստանում։
📌Ի՞նչ կտա անդամակցությունը ձեզ.
✅ Մասնակցություն տեղական և միջազգային վերապատրաստումների, սեմինարների ու ծրագրերի
✅ Մասնագիտական կապերի ստեղծում և զարգացում
✅ Մասնակցություն ոլորտային քննարկումների, աշխատաժողովների ու համաժողովների
✅ Մասնագիտական աջակցություն և տեղեկատվություն գրադարանային նոր միտումների մասին
✅ Հնարավորություն ներկայացնելու Հայաստանը միջազգային գրադարանային հարթակներում
📥 Անդամ դառնալու համար ուղարկեք ձեր
✅ անուն-ազգանունը
✅ էլ. փոստի հասցեն
✅ հեռախոսահամարը
📌Մեզ ուղարկելուց հետո կստանաք անդամակցության հայտը և վճարման հաշվեհամարը։
💁Միացե՛ք համայնքի, որը զարգացնում է գրադարանները և նպաստում ընթերցանության մշակույթի աճին 📖