
Օգոստոսի 18–22-ը Աստանայում տեղի ունեցավ IFLA — International Federation of Library Associations and Institutions համաշխարհային գրադարանային և տեղեկատվական կոնգրեսը, որին մասնակցեցին 114 երկրից ավելի քան 1700 մասնակիցներ։
Կոնգրեսի օրակարգում քննարկվեցին գրադարանային աշխարհի ամենաակտուալ և հեռանկարային ուղղությունները․
Կոնգրեսի վերջին օրը, հանդիսավոր փակման արարողության, անցկացվեց նաև Գրադարանային լիդերների սեսիան, որտեղ Emerging Leaders ծրագրի հաղթողները, այդ թվում՝ Հայկական գրադարանային ասոցիացիան ներկայացնող վարչության անդամ Նաիրա Աճեմյանը, կիսվեցին իրենց մտքերով առաջնորդության մասին։
Կոնգրեսի վերջին օրը տեղի ունեցավ ոգեշնչող և տոնական փակման արարողությունը։ Այդ օրը նաև անցկացվեց Գրադարանային լիդերների սեսիան, որտեղ Emerging Leaders ծրագրի հաղթողները, այդ թվում՝ Հայկական գրադարանային ասոցիացիան ներկայացնող վարչության անդամ Նաիրա Աճեմյանը, ելույթ ունեցան առաջնորդության մասին։
Այս օրերը ոչ միայն գիտելիքի ու փորձի փոխանակման հարթակ էին, այլև հիշեցում, որ գրադարանները շարունակում են մնալ հասարակությունների զարգացման, համաշխարհային համագործակցության և ապագայի կերտման առանցքային ուժ։
