Գրադարանավարների վերապատրաստման դասընթացի առաջին օրը

ripa0986ripa0774ripa0790ripa0862ripa1005ripa1059ripa0738ripa0736ripa0710ripa0693ripa0672ripa0675ripa0650ripa0671ripa0630ripa0625ripa0618ripa0613ripa0603ripa0590ripa0584ripa0582ripa0576ripa0549
«Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ԱՄՆ-ի Իլինոյսի համալսարանի Մորթենսոն միջազգային գրադարանային ծրագրերի կենտրոնի հետ համատեղ՝ 2016 թվականի հոկտեմբերի 17-28-ը անցկացնելու է «Գրադարանների նորարարական կառավարման մեթոդները» թեմայով գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ:
Դասընթացը մեկնարկեց ս.թ. հոկտեմբերի 17-ին՝ ժամը 10:00-ից, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:
Նշենք, որ դասընթացին մասնակցելու են Հայաստանի հանրային գրադարանների 100 գրադարանավար՝ 60-ը ՀՀ մարզերից և համայնքներից, 40-ը՝ Երևանի համայնքային գրադարաններից: Ծրագրի մեկնարկին՝ առաջին փուլին մասնակցում էին 25 գրադարանավար Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերի և մայրաքաղաքի համայնքային գրադարաններից: Նրանք կանցնեն երկօրյա նորարարական կառավարման հմտությունների հագեցած ծրագիր, որը կանոնակարգված է 4 մոդուլով: Մասնակիցները, թիմային համագործակցությամբ, 2 օրվա ընթացքում պետք է յուրացնեն համապատասխանաբար 2-ական մոդուլների նյութը:
Դասընթացի մեկնարկը բավական խոստումնալից է. մասնակիցների կողմից անմիջապես ընկալվեցին և գործածվեցին նորարարական կառավարման մեթոդաբանությանը հատուկ ուսուցման ձեռնարկների բնութագրերն ու տերմինները: Մասնակիցները նյութն ամփոփում են փորձառու ուսուցանողների ուղղորդմամբ, ինքնավստահ և բարձր տրամադրությամբ, որը դասընթացի արդյունավետության կարևոր նախապայմաններից է:
Դասընթացի առաջին օրն ընթանում է նորարարական փոխգործուն, համագործակցային աշխատանքի յուրահատկություններին համապատասխան:

Գրադարանների նորարարական կառավարման մեթոդները. վերապատրաստման դասընթացներ գրադարանավարների համար

2016 թ. հոկտեմբերի 17-28-ը Հայկական գրադարանային ասոցիացիան ԱՄՆ-ի Իլինոյսի համալսարանի Մորթենսոն միջազգային գրադարանային ծրագրերի կենտրոնի հետ համատեղ  իրականացնելու է Հայաստանի հանրային գրադարանների 100 գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ՝ «Գրադարանների նորարարական կառավարման մեթոդները» թեմայով:

Դասընթացները կանցկացվեն 4 փուլով. յուրաքանչյուրը երկօրյա հագեցած ծրագրով: Դրանք կվարեն փորձառու մասնագետներ Հայաստանից՝ համապատասխան ուղեցույցներով:

Ծրագրի նպատակն է հանրային գրադարանների կառավարման նոր հմտություններ և գիտելիքներ փոխանցել գրադարանավարներին, նրանց մատուցել նորարարական փոխգործուն, համագործակցային, նախաձեռնողական գործելաոճի առանձնահատկությունները՝ ի նպաստ ՀՀ-ում գրադարանային գործի զարգացման:

Ծրագրի արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ է, որ գրադարանավարները դասընթացում ձեռք բերած գիտելիքներն ու նորարարական հմտությունները փոխանցեն իրենց գործընկերներին և կիրառեն աշխատանքում՝ այն ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:

Թիրախավորված են հանրության տարբեր շերտերին սպասարկող գրադարանավարները:

ՀԳԱ վարչությունը դիմել է ՀՀ մարզպետարաններին, Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին, որոնց կողմից ընտրվել և ներկայացվել են իրենց ենթակայությամբ գործող գրադարանների աշխատակիցների անվանացանկերը:

Ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 17-ին՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:

Կից ներկայացնում ենք դասընթացների նյութերը՝