2004 թ. ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 7-ը՝ Հայկական գրադարանային ասոցիացիայի հիմնադրման օրը, ամրագրել է որպես Գրադարանավարի օր: ՀՀ-ում այն նշանավորվում է մասնագիտական և մշակութային բազմաթիվ միջոցառումներով: Այս տարի այն կրում է «Ճանապարհ գրքով» խորագիրը. ծրագիրը նվիրվում է Հայաստանի առաջին Հանրապետության 100 և Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյաններին: Հայաստանի և Արցախի գրադարաններում այս տարի ևս կիրականացվեն միջոցառումներ, որոնք հերթական անգամ կարժևորեն գրադարանավարների ավանդը ընթերցանության խթանման և գրքի արժևորման գործում: