














Ս.թ. հոկտեմբերի 28-ին ավարտվեց ՀԳԱ-ի և Մորթենսոն կենտրոնի փոխգործակցության արդյունքում կյանքի կոչված ԳՆԿ վերապատրաստման գործնական տասնօրյա դասընթացը, որին մասնակցեցին և ավարտական վկայականներ ստացան ՀՀ լայն աշխարհագրությամբ հանրային գրադարանների 100 գրադարանավար: Դասընթացի արդյունավետությունը գնահատելու նպատակով դասի ընթացքին հետևեցին Մորթենսոն կենտրոնի 2 փորձագետ. դրական գնահատվեց ծրագրի կազմակերպված, փոխգործուն և բովանդակային իրականացումը:
Նշենք, որ դրական արդյունքի նախապայմանը՝ ծրագրի մեթոդաբանությանը համապատասխան մասնակիցների ընդգրկվածությունը և ուսուցանողների արձագանքներին հետևելն ապահովվում էր փոխգործակցությամբ:
Հանրության տարբեր շերտերին սպասարկող գրադարանավարները ստացած՝ առաջնորդելու, նորարարական թիմային համագործակցության հիմնարար հմտությունները կկիրառեն ժամանակակից գրադարանային գործում:
