Ավարտվեց գրադարանավարների վերապատրաստման դասընթացի առաջին փուլը

ripa1242ripa1217ripa1239ripa1227ripa1212ripa1208ripa1199ripa1160ripa1157ripa1144ripa1136ripa1132Ս.թ. հոկտեմբերի 17-18-ին Ազգային մանկական գրադարանում իրականացվեց ՀԳԱ-ի և Մորթենսոն միջազգային գրադարանային ծրագրերի կենտրոնի համագործակցության արդյունքում կյանքի կոչված «Գրադարանների նորարարական կառավարման մեթոդները» վերապատրաստման ինտերակտիվ և գործնական դասընթացի առաջին փուլը: Այն ընթացավ և ամփոփվեց ծրագրի բովանդակությանն ու պահանջներին համապատասխան:
Դրական արդյունքի նախապայմանը՝ բոլոր մասնակիցների ընդգրկվածությունը և ուսուցանողների հետադարձ արձագանքներին հետևելը դասի ընթացքում դասվար-մասնակից օղակն ապահովում էր փոխգործակցելով: Մասնակիցները ներգրավված էին խմբային քննարկումների մեջ։
Դասընթացի բաղադրիչները՝ թիմային աշխատանքին և մասնակիցների ակտիվացմանը նպաստող «սառցակոտրուկ» վարժանքը, հանձնարարությունները, հակիրճ դասախոսությունները, ուսուցանողների ուղղորդմամբ խնդիրների քայլ առ քայլ լուծումը, անհատական հարցաթերթիկների, գործողության պլանների, կառավարման բնութագրերի լրացումը և խմբային ամփոփումը նպաստում էին ակտիվ քննարկումներին ու թիմային աշխատանքին, ստացած գիտելիքների և հմտությունների ամրապնդմանը։
Վերապատրաստման դասընթացի նպատակն էր գրադարանավարներին ուսուցանել առաջնորդելու, նորարարական թիմային աշխատանքի հիմնարար հմտություններ, որոնք արդյունավետ կկիրառվեն վաղվա գրադարանային գործում: