Վերապատրաստման դասընթաց գրադարանավարների համար

Գրադարանավարի օրվան ընդառաջ Հայկական գրադարանային ասոցիացիան ՀՀ ԿԳՄՍ նախարարության և IFLA-ի աջակցությամբ կազմակերպում է չորսօրյա վերապատրաստման ծրագիր գրադարանավարների համար։
Ծրագիրը կիրականացվի սեպտեմբերի 16-ից 19-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում, «Գրադարանների վերափոխումը դինամիկ համայնքային և մշակութային կենտրոնների» խորագրով։
Դասընթացին կմասնակցեն 100 գրադարանավարներ Երեւանից եւ մարզերից։
Ծրագիրը նպատակ ունի զարգացնել գրադարանավարների մասնագիտական կարողություններն ու հմտությունները, խթանել ընթերցանությունը ժամանակակից և նորարարական մեթոդներով, աջակցել գրադարանների արդիականացմանը և նրանց համայնքային դերի ամրապնդմանը։
Դասընթացի ընթացքում կքննարկվեն գրադարանների զարգացման միտումներն ու ռազմավարությունը, գրադարանային տարածքների վերափոխման հնարավորությունները՝ գրքերի պահոցից դեպի թվային հարթակ և համայնքային միջավայր։
Վերապատրաստումը մասնակիցներին հնարավորություն կտա արդյունավետ կիրառել ընթերցանության խթանման և կազմակերպման ժամանակակից մեթոդները։
Դասընթացը կվարեն ոլորտի փորձառու մասնագետներ Մարիանա Աբրեյու-Լորեյրուն Պորտուգալիայից և դոկտոր Հաննա Ֆոգտը Գերմանիայից։

Վերապատրաստման դասընթացի ծրագրերը՝
Մոդուլ 1
Մոդուլ 2