** ՀԳԱ-ն ավանդաբար նշում է Գրադարանավարի օրը, որը 2004 թ.-ից ՀՀ կառավարությունն ընդունել և ամրագրել է Ասոցիացիայի հիմնադրման օրը` հոկտեմբերի 7-ին: Օրվա բովանդակությանը համապատասխան՝ ՀՀ գրադարաններում կազմակերպվում և անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ, բազմաթիվ գրադարանավարներ արժանանում են կառավարական պարգևների և խրախուսանքների:
** Հայ տպագիր գրքի 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի
համաշխարհային մայրաքաղաք հայտարարվելու կապակցությամբ 2012 թ. ՀԳԱ-ի
նախաձեռնությամբ հանրապետության գրադարաններում իրականացվել են մշակութային և մասնագիտական բազմաթիվ միջոցառումներ:
** 2002 թ.-ից Գրադարանային ասոցիացիայի անմիջական նախաձեռնությամբ ապրիլ ամսվա ընթացքում իրականացվում է «Ազգային գրադարանային շաբաթ» ամենամյա ծրագիրը, որի նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել գրադարանային հիմնախնդիրների վրա և կարևորել գրադարանների դերը հանրության կյանքում: ԱԳՇ-ին ավանդաբար մասնակցում են հանրապետության բոլոր գրադարանները` կանխավ մշակված մշակութային և մասնագիտական բազմաբնույթ միջոցառումներով:
** Գիրք նվիրելու օրվա խորհրդին համապատասխան Ասոցիացիան կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ` ՀՀ գրադարանների հավաքածուների համալրմանն աջակցելու նպատակով:
** Պարբերաբար իրականացնում է նաև գրքանվիրատվություն հատկապես ՀՀ սահմանամերձ մարզերի գրադարաններին: