Մամուլի անդրադարձը Սյուզան Շնուերի հայաստանյան այցի վերաբերյալ

Սյուզան Շնուերը գերազանց է գնահատել դասընթացների մասնակից հայ գրադարանավարների աշխատանքը
https://armenpress.am/arm/news/882715/syuzan-shnuerin-gerazanc-e-gnahatel-dasyntacneri-masnakic.html

Երևանում անցկացված գրադարանավարների վերապատրաստման դասընթացների մասին
http://iravunk.com/news/25078

«Նախկինում գրադարանային գործի առանցքում գրքերն էին, այսօր` մարդը»
http://www.irates.am/hy/1491560643

 

Գրադարանային հանդիպումներ Մորթենսոն կենտրոնի ղեկավար Սյուզան Շնուերի մասնակցությամբ

2017թ. մարտի 15-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հայաստանյան այցելության երկրորդ օրը Մորթենսոն կենտրոնի ղեկավար Սյուզան Շնուերը հանդիպեց ՀԳԱ վարչության անդամների հետ, քննարկվեցին «Գրադարանների նորարարական կառավարման մեթոդները» վերապատրաստման դասընթացի գործնական արդյունքներին և նորարարական մեթոդների ներդրմանն առնչվող հարցեր: Տիկին Շնուերը այցելեց դասընթացի ծրագրին մասնակից Նոր Նորքի կենտրոնական գրադարան, ծանոթացավ դասընթացի արդյունքում յուրացրած հմտությունների և գիտելիքների հիման վրա կազմակերպվող գործընթացներին. մասնակցեց գրադարանի միջոցառմանը, որի ընթացքում վիրտուալ տեսակապ հաստատվեց Շիրակի մարզի՝ Գյումրու կենտրոնական և Ախուրյանի քաղաքային գրադարանների նշյալ ծրագրի մասնակիցների հետ, ովքեր տեղեկացրեցին դասընթացում ստացած նոր հմտությունների հիման վրա իրականացվող աշխատանքների մասին: Շնուերը հանդիպեց նաև ԶԼՄ ներկայացուցիչներին և ներկայացրեց դասընթացի արդյունավետության մասին իր տպավորություններն ու գնահատականը: Օրն ամփոփվեց մանկական գրադարանում կատարված շրջայցով, որի ընթացքում Մորթենսոն կենտրոնի ղեկավարը հեքիաթի սրահում փոքրիկների հետ ունկնդրեց «Հեքիաթապատում» խորագրով հերթական հեքիաթը:

Հանդիպում ԱՄՆ Իլինոյսի համալսարանի Մորթենսոն միջազգային գրադարանային ծրագրերի կենտրոնի ղեկավար Սյուզան Շնուերի հետ

 Մարտի 14-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում ԱՄՆ Իլինոյսի համալսարանի Մորթենսոն միջազգային գրադարանային ծրագրերի կենտրոնի ղեկավար Սյուզան Շնուերի հետ: Հանդիպմանը ներկա էին ծրագրի կազմակերպիչներ՝ Հայկական գրադարանային ասոցիացիայի նախագահ Ռուզան Տոնոյանը, փոխնախագահ Ռաֆիկ Ղազարյանը, ՀԱՀ գրադարանի տնօրեն Սաթենիկ Ավագյանը, «Գրադարանների նորարարական կառավարման մեթոդները» վերապատրաստման դասընթացների վարողները, օգնականները և մասնակիցներ: Հանդիպման մասնակիցները ներկայացրեցին 2016թ. հոկտեմբերի 17-28-ը հանրապետության 100 գրադարանավարների համար կազմակերպված վերապատրաստման դասընթացի շրջանակում իրականացված աշխատանքները: Հանդիպման ընթացքում խոսվեց դասընթացի կարևորության, արդյունավետության և նշանակության մասին: Մորթենսոն միջազգային գրադարանային ծրագրերի կենտրոնի ղեկավար Ս. Շնուերը կարևորեց դասընթացի արդյունավետությունը, ինչպես նաև մասնակից գրադարանավարների նախաձեռնողականությունն ու հետևողականությունը:
Հիշեցնենք, որ 2016թ. հոկտեմբերի 17-28-ը Հայկական գրադարանային ասոցիացիա ՀԿ-ն ԱՄՆ Իլինոյսի համալսարանի Մորթենսոն միջազգային գրադարանային ծրագրերի կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր «Գրադարանների նորարարական կառավարման մեթոդները» թեմայով գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ:

Մամուլի անդրադարձը ԳՆԿ դասընթացի վերաբերյալ

Անցկացվում են գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
https://www.youtube.com/watch?v=pB5u2jMKVUs

Հայաստանի հանրային գրադարանների 100 գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ կանցկացվեն
https://armenpress.am/arm/news/864236/hayastani-hanrayin-gradaranneri-100-gradaranavarner-verapatrastman.html

Կանցկացնեն գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
http://www.irates.am/hy/1476616235

Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
http://www.iravunk.com/news/12712

Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ՝ Խնկո Ապոր գրադարանում
http://yerkirmedia.am/social/gradaranavar-verapatrastum/

Ազգային մանկական գրադարանում ամփոփվեց ԳՆԿ դասընթացը

ripa0177ripa0207ripa0201ripa0178ripa0167ripa0159ripa0147ripa0148ripa0125ripa0114ripa0092ripa0090ripa0083ripa0067ripa0061ripa0049Ս.թ. հոկտեմբերի 28-ին ավարտվեց ՀԳԱ-ի և Մորթենսոն կենտրոնի փոխգործակցության արդյունքում կյանքի կոչված ԳՆԿ վերապատրաստման գործնական տասնօրյա դասընթացը, որին մասնակցեցին և ավարտական վկայականներ ստացան ՀՀ լայն աշխարհագրությամբ հանրային գրադարանների 100 գրադարանավար: Դասընթացի արդյունավետությունը գնահատելու նպատակով դասի ընթացքին հետևեցին Մորթենսոն կենտրոնի 2 փորձագետ. դրական գնահատվեց ծրագրի կազմակերպված, փոխգործուն և բովանդակային իրականացումը:
Նշենք, որ դրական արդյունքի նախապայմանը՝ ծրագրի մեթոդաբանությանը համապատասխան մասնակիցների ընդգրկվածությունը և ուսուցանողների արձագանքներին հետևելն ապահովվում էր փոխգործակցությամբ:
Հանրության տարբեր շերտերին սպասարկող գրադարանավարները ստացած՝ առաջնորդելու, նորարարական թիմային համագործակցության հիմնարար հմտությունները կկիրառեն ժամանակակից գրադարանային գործում:

Ամփոփվեց ԳՆԿ դասընթացի երրորդ փուլը

ripa0074ripa0107ripa0027ripa0052ripa1603ripa1463ripa1442ripa0070ripa0110ripa0104ripa1620ripa1652

Ս.թ. հոկտեմբերի 24-25-ին Ազգային մանկական գրադարանում իրականացվեց ՀԳԱ-ի և Մորթենսոն կենտրոնի նախաձեռնած «ԳՆԿ մեթոդները» վերապատրաստման ինտերակտիվ և գործնական դասընթացի երրորդ փուլը: Այն ևս ընթացավ և ամփոփվեց ծրագրի բովանդակությանը համապատասխան:
Դասընթացի 3-րդ փուլին մասնակցեցին և ավարտական վկայականներ ստացան մայրաքաղաքի, Արմավիրի, Արարատի և Տավուշի համայնքային գրադարանների 25 աշխատակից:
Դասընթացում ապահովվում էին դրական արդյունքի նախապայմանները՝ բոլոր մասնակիցների ընդգրկվածությունը և թիմային համագործակցությունը: Մասնակիցները ներգրավված էին խմբային քննարկումներում։ Նորարարական թիմային աշխատանքի հիմնարար հմտությունները նրանք պետք է կիրառեն գրադարանային գործում:

Շարունակվում է գրադարանավարների վերապատրաստման դասընթացը

ripa1388ripa1334ripa1359ripa1345ripa1344ripa1342ripa1318 ripa1319ripa1311 ripa1318ripa1406ripa1266 ripa1272ripa1400 ripa1417ripa1264ripa1249ripa1254Այսօր՝ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 10:00-ից Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ընթանում է Հայկական գրադարանային ասոցիացիայի և Մորթենսոն գրադարանային ծրագրերի կենտրոնի համատեղ նախաձեռնած «ԳՆԿ մեթոդները» թեմայով գրադարանավարների վերապատրաստման դասընթացի II փուլը, որին մասնակցում է Երևանի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի տարբեր համայնքների  գրադարաններից 25 աշխատակից: Գրադարանավարները կանցնեն Մորթենսոն կենտրոնի կողմից մշակված երկօրյա նորարարական կառավարման ծրագիրը՝ համապատասխան գործնական ձեռնարկներով. նշենք, որ դասի ընթացքին ներկա են կենտրոնի ներկայացուցիչները, ովքեր հետևելու և գնահատելու են դասի արդյունավետությունը:
Դասընթացը կամփոփվի հոկտեմբերի 21-ին: Մասնակիցները 2 օրվա ընթացքում պետք է յուրացնեն փոխգործուն նորարարական նյութը: Նրանք ակնկալում են գրադարանում  կիրառելի նորամուծություններ և տեխնոլոգիաներ, գրադարան-ընթերցող կապի ամրապնդում:
Դասընթացն իրականացվում է թիմային համագործակցության առանձնահատկություններին համապատասխան:

Ավարտվեց գրադարանավարների վերապատրաստման դասընթացի առաջին փուլը

ripa1242ripa1217ripa1239ripa1227ripa1212ripa1208ripa1199ripa1160ripa1157ripa1144ripa1136ripa1132Ս.թ. հոկտեմբերի 17-18-ին Ազգային մանկական գրադարանում իրականացվեց ՀԳԱ-ի և Մորթենսոն միջազգային գրադարանային ծրագրերի կենտրոնի համագործակցության արդյունքում կյանքի կոչված «Գրադարանների նորարարական կառավարման մեթոդները» վերապատրաստման ինտերակտիվ և գործնական դասընթացի առաջին փուլը: Այն ընթացավ և ամփոփվեց ծրագրի բովանդակությանն ու պահանջներին համապատասխան:
Դրական արդյունքի նախապայմանը՝ բոլոր մասնակիցների ընդգրկվածությունը և ուսուցանողների հետադարձ արձագանքներին հետևելը դասի ընթացքում դասվար-մասնակից օղակն ապահովում էր փոխգործակցելով: Մասնակիցները ներգրավված էին խմբային քննարկումների մեջ։
Դասընթացի բաղադրիչները՝ թիմային աշխատանքին և մասնակիցների ակտիվացմանը նպաստող «սառցակոտրուկ» վարժանքը, հանձնարարությունները, հակիրճ դասախոսությունները, ուսուցանողների ուղղորդմամբ խնդիրների քայլ առ քայլ լուծումը, անհատական հարցաթերթիկների, գործողության պլանների, կառավարման բնութագրերի լրացումը և խմբային ամփոփումը նպաստում էին ակտիվ քննարկումներին ու թիմային աշխատանքին, ստացած գիտելիքների և հմտությունների ամրապնդմանը։
Վերապատրաստման դասընթացի նպատակն էր գրադարանավարներին ուսուցանել առաջնորդելու, նորարարական թիմային աշխատանքի հիմնարար հմտություններ, որոնք արդյունավետ կկիրառվեն վաղվա գրադարանային գործում:

Գրադարանավարների վերապատրաստման դասընթացի երկրորդ օրը

ripa1117ripa1114ripa1112ripa1108ripa1104ripa1103Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ս.թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ից շարունակվում է «Հայկական գրադարանային ասոցիացիա» հկ-ի և Մորթենսոն միջազգային գրադարանային ծրագրերի կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Գրադարանների նորարարական կառավարման մեթոդները» թեմայով գրադարանավարների վերապատրաստման դասընթացը:
Այսօր մասնագիտական դասընթացի առաջին փուլը կավարտեն ծրագրի մեկնարկին մասնակցած համայնքային գրադարանավարները՝ Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերից և մայրաքաղաքից: Նրանք 2-րդ օրը սկսում են նախորդ օրվա նորարարական կառավարման մասին թեմատիկ նյութի ամփոփումով:
Մասնակիցները թիմային քննարկումների և եզրահանգումների միջոցով կյուրացնեն նախատեսված մոդուլների՝ գրադարանի նորարար-առաջնորդի՝ ծրագրեր պլանավորելու, ընդհանուր արժեքներ մշակելու և աշխատանքային թիմի հետ հաղորդակցվելու հմտություններն ու մեթոդները:
Դասընթացի 2-րդ օրը նույնպես ընթանում է ծրագրի նորարարական փոխգործուն, համագործակցային չափանիշներին համապատասխան: Խմբերը թիմային քննարկումներից հետո ներկայացնում են իրենց նորարարական նպատակները: