Գրադարանային ասոցիացիայի նոր ձեռնարկումը

 
Հայկական գրադարանային ասոցիացիան ս.թ. հունիսի 19-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացրեց «Գրադարանների նորարարական կառավարման մեթոդները» թեմայով մեկօրյա պարապմունք գրադարանի աշխատակիցների համար, որի  նպատակն էր 2016 թ.-ին ՀԳԱ-ի և Իլինոյսի համալսարանի Մորթենսոն միջազգային գրադարանային ծրագրերի կենտրոնի համագործակցությամբ կազմակերպված նույնանուն դասընթացի արդյունքում մանկական գրադարանի մասնակիցների յուրացրած նորարարական հմտությունների և գիտելիքների փոխանցումը գրադարանի աշխատակիցներին:
Դասընթացավարները ներկայացրեցին նորարարական 4 մոդուլները, գործնական առաջադրանքներ, ցուցադրվեց թեմային համապատասխան տեսանյութ, առաջադրվեցին խնդիրներ:
Մասնագիտական հանդիպումն ընթացավ գործնական և բովանդակալի քննարկումներով. գրադարանային աշխատանքի հետագա բարելավման վերաբերյալ մասնակիցների կողմից հնչեցին նոր տեսագործնական առաջարկներ և գաղափարներ:
Նշենք, որ առաջիկայում նմանատիպ թեմատիկ պարապմունք կանցկացվի նաև մարզային գրադարանների աշխատակիցների համար: