Վեբինար «Գրադարան բոլորի համար․ Լատվիայի ազգային գրադարանի ներառական ծրագրերը»

Մեկնարկել է Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ իրականացվող «Ազգային գրադարանային շաբաթը», որն  իրականացվում  է «Գրադարանը ներառականության հարթակ» կարգախոսով։

«Ազգային գրադարանային շաբաթ»-ի շրջանակում այսօր Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել «Գրադարան բոլորի համար․ Լատվիայի ազգային գրադարանի ներառական ծրագրերը» խորագրով վեբինար։ Վեբինարին մասնակցում էին ինչպես Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի, այնպես էլ Երևանի համայնքային գրադարանների, Արտաշատի և Էջմիածնի համայնքային գրադարանների շուրջ 60 աշխատակից։

Վեբինարը վարում էին Լատվիայի ազգային գրադարանի տեղեկատվական բաժնի մասնագետներ Քրիստինե Կազական և Լիենե Մուկանեն։ Նրանք ներկայացրել են գրադարանի  իրականացրած ծրագրերը, խոսել այն  մոտեցումների մասին, որով առաջնորդվում են,  կիսվել են  «Library for All» նախաձեռնության փորձով։

Բանախոսները նաև ներկայացրել են այն բոլոր  նախաձեռնությունները, որոնք  իրականացվում են  ներառական տարբեր  խմբերի համար։