Գրադարանը ներառականության հարթակ. «Ազգային գրադարանային շաբաթը» հագեցած կլինի բազմաբովանդակ միջոցառումներով

Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ իրականացվող «Ազգային գրադարանային շաբաթն» այս տարի կանցկացվի ապրիլի 14-21-ը։ Այն իրականացվելու է «Գրադարանը ներառականության հարթակ» կարգախոսի ներքո:

«Ազգային գրադարանային շաբաթ» ծրագիրը հագեցած կլինի տարաբնույթ միջոցառումներով` վարպետության դասեր, առցանց սեմինարներ, մասնագիտական այցեր ՀՀ մարզային և համայնքային գրադարաններ, ճանաչողական այց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական գրադարան, բարձրաձայն ընթերցանություն «Ջերմիկ անկյուն» կենտրոնի անդամների համար, ժեստերի լեզվով հեքիաթապատում` լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար և այլն։

«Ազգային գրադարանային շաբաթվա» մասնակիցներին սպասում է հետաքրքիր և բազմաբովանդակ ծրագիր։
Հանրապետության տարբեր գրադարաններ իրենց ծրագրերով մասնակցում են շաբաթին։ Ծրագրերը կից՝

Ծրագրեր

Պաստառ