«Հայ-լատվիական երկխոսություն հանուն գրադարանների զարգացման» խորագրով սեմինար Հայաստանում

 


Հայկական գրադարանային ասոցիացիան և Լատվիայի ազգային գրադարանը համատեղ կազմակերպում են «EU4Dialogue. հայ-լատվիական երկխոսություն հանուն գրադարանների զարգացման» խորագրով սեմինար:

Սեմինարը կանցկացվի փետրվարի 19-ին՝ ժամը 10։00-14։00-ն, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում և փետրվարի 20-ին՝ ժամը 10։00-14։30-ն, Հայոց ցեղասպանության  թանգարան-ինստիտուտում։

Սեմինարին կմասնակցեն Հայաստանի և Լատվիայի գրադարանային ոլորտի մասնագետներ, կրթական և մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, փորձագետներ:

Սեմինարի նպատակն է խթանել գրադարանային ոլորտում միջազգային համագործակցությունը, ներկայացնել ընթերցանության խթանման միջազգային փորձն ու նորարարական ծրագրերը, թվային տեխնոլոգիաների ներգրավվածության փորձառությունները, ինչպես նաև ներառականության ապահովումը գրադարաններում։

Ծրագիր