ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցութամբ «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ «Լավագույն գրադարան» անվանակարգում:
«Լավագույն գրադարան» մրցույթի նպատակն է գրադարանների հանրայնացումը, լավագույն աշխատանքների խրախուսումը, գրադարանի և գրադարանավարի դերի կարևորումը, գրադարանային ոլորտի զարգացման խթանումը, ծառայությունների որակի բարելավումը, ընթերցանության խթանմանը միտված նորարարական գաղափարների ներդրումը:
- Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գործող բոլոր գրադարանները
- Մրցույթին ներկայացված հայտերը գնահատում է մասնագիտական հանձնաժողովը:
- Մրցույթն անցկացվում է չորս փուլով.
*Հայտերի ընդունում
* Հայտերի քննարկում և գնահատում
* Արդյունքների ամփոփում
* Մրցանակների հանձնում
- Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում.
1.«Լավագույն համայնքային գրադարան»
2. «Լավագույն մարզային գրադարան»
3. «Լավագույն նորարար գրադարան»
4. «Լավագույն կրթամշակութային գրադարան»
5. «Լավագույն մասնագիտական/բուհական գրադարան»
6. «Լավագույն դպրոցական գրադարան»
Մրցույթի մասնակցության հայտերը և պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել lavaguyngradaran@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև 2024 թ. սեպտեմբերի 24-ը ներառյալ:
Հաղթող գրադարանները կպարգևատրվեն հատուկ մրցանակներով: Պարգևատրման արարողությունը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի օրը: