Օգոստոսի 19-23-ը EU4dialogue ծրագրի շրջանակում Լատվիայի ազգային գրադարանի նախաձեռնությամբ իրականացվել է «Գրադարանը որպես համայնքի մշակութային հարթակ» խորագրով ամառային դպրոցը: Ծրագրի նպատակն էր գրադարանային ոլորտի մասնագետների փորձի փոխանակումը, մասնագիտական հմտությունների և կարողությունների զարգացումը:
Հնգօրյա դպրոցի շրջանակում մասնակիցները փորձի փոխանակման նպատակով այցելել են Լատվիայի 5 քաղաքների` քաղաքային և գյուղական գրադարաններ, թանգարաններ, մշակութային կենտրոններ: Մշակութային այս հաստատություններում ծրագրի մասնակիցներն անցել են 4 թեմատիկ վարպետության դասընթացներ` ձեռք բերել մասնագիտական նոր գիտելիքներ, կարողություններ ու գաղափարներ: Մասնակիցները նաև կապեր են հաստատել գրադարանային ոլորտի տեղի մասնագետների հետ, ինչը կնպաստի հետագա համագործակցության հիմքերի ամրապնդմանը:
Ամառային դպրոցի մասնակիցները հնարավորություն են ունեցել նաև ներկայացնել իրենց գործունեությունը և կիսվել փորձով։