



EU4dialogue ծրագրի շրջանակում մեկնարկել է Լատվիայի ազգային գրադարանի նախաձեռնությամբ իրականացվող «Գրադարանը որպես համայնքի մշակութային հարթակ» խորագրով ամառային դպրոցը, որին մասնակցում են Հայաստանի և Վրաստանի գրադարանային ոլորտի ներկայացուցիչներ։
Ամառային դպրոցի նպատակն է ոլորտի մասնագետների փորձի փոխանակումը, մասնագիտական հմտությունների և կարողությունների զարգացումը:
Ծրագիրը ներառում է թեմատիկ 4 բաժին.




Հիշեցնենք, որ «Գրադարանը որպես համայնքի մշակութային հարթակ» խորագրով ամառային դպրոցին մասնակցում էին Հայաստանի 8 գրադարանների և մշակութային հաստատությունների (Խնկո Ապոր անվան ազգային մանկական, Հայաստանի ազգային, Շիրակի մարզային, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական, ՀՀ ԳԱԱ հիմնարար գրադարաններ, Մաշտոցյան Մատենադարան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ)` 10 գրադարանավարներ և մշակութային ոլորտի ներկայացուցիչներ։