Ապրիլի 19-ին Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում Սպիտակի քաղաքային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում «Համայնքների գրադարանների խնդիրները» թեմայով։ Քննարկմանը մասնակցում էին Հայկական գրադարանային ասոցիացիայի նախագահ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, ասոցիացիայի նախագահի տեղակալ Ռաֆիկ Ղազարյանը, Սպիտակի համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը և գրադարանի աշխատակիցներ։
Քննարկվեցին հանրային գրադարանների կառավարման առկա իրավիճակի, իրականացվող ծրագրերին, խնդիրներին վերաբերվող հարցեր։
Սպիտակի քաղաքային գրադարանի դիտարկումներն ու առաջարկությունները այդ հարցի վերաբերյալ, ինչպես նաև զարգացման ուղղությունների և ակնկալվող արդյունքների մասին ներկայացրեց գրադարանի տնօրեն Քնարիկ Գրիգորյանը։