Ամփոփվել են գրադարանավարների վերապատրաստման դասերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի կողմից իրականացվող «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 15-17-ը և սեպտեմբերի 22-24-ը ՀՀ Արարատի և Կոտայքի ՝ մարզային և համայնքային գրադարանների 45 աշխատողների համար անցկացվել են եռօրյա գործնական պարապմունքներ: Դասընթացների մասնակիցներն առցանց ձևաչափով անցել էին տեսական դասընթացի փուլը:
Պարապմունքները վարում էին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փորձառու մասնագետները: Ծրագրում ներառված էին գրադարանային գործի տարբեր գործառույթների վերաբերյալ տեսական գիտելիքներն ամրապնդող գործնական պարապմունքներ և էքսկուրսիա գրադարանի բոլոր բաժիններով:
Ավարտին մասնակիցներն ստացել են վկայականներ: