ՀՀ Կոտայքի և Արարատի մարզերի 45 գրադարանավարներ մասնակցեցին վերապատրաստման դասընթացներին

Ավարտվեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի կողմից իրականացվող Գրադարանավարների վերապատրաստման դասընթացները՝ ՀՀ մարզերի և համայնքների գրադարանների աշխատակիցների համար: Դասընթացներն անցկացվեցին 2021թ.-ի հուլիսի 12-28-ը առցանց ձևաչափով ՀՀ Կոտայքի և Արարատի մարզերի 45 գրադարանավարների համար:  Պարապմունքները վարում էին հանրապետության փորձառու մասնագետները: Ծրագիրը ներառում էր 11 թեմա, որոնց շրջանակում դասընթացավարները  գրադարանային գործի տարբեր գործառույթների վերաբերյալ փոխանցում էին համապատասխան գիտելիքներ և գործնական հմտություններ:
Դասընթացների մասնակիցները ստացած գիտելիքները, մասնագիտական հմտությունների կիրառման նոր գործիքակազմն ու մեթոդները կփոխանցեն իրենց գործընկերներին: Սեպտեմբերին մասնակիցները Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կմասնակցեն գործնական պարապմունքների, որից հետո կստանան վկայականներ: