ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ» ՄՐՑՈՒՅԹ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ՝ «Լավագույն գրադարան» անվանակարգում:
«Լավագույն գրադարան» մրցույթի նպատակն է գրադարանների հանրայնացումը, լավագույն աշխատանքների խրախուսումը, գրադարանի և գրադարանավարի դերի կարևորումը, գրադարանային ոլորտի զարգացման խթանումը, ծառայությունների որակի բարելավումը, ընթերցանության խթանմանը միտված նորարարական գաղափարների ներդրումը:

  • Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գործող բոլոր գրադարանները
  • Մրցույթին ներկայացված հայտերը գնահատում է մասնագիտական հանձնաժողովը:
  • Մրցույթն անցկացվում է չորս փուլով.
    *Հայտերի ընդունում
    * Հայտերի քննարկում և գնահատում
    *Արդյունքների ամփոփում
    *Մրցանակների հանձնում
  • Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում.

1. «Լավագույն համայնքային գրադարան»

2. «Լավագույն մարզային գրադարան»

3. «Լավագույն նորարար գրադարան»

4. «Լավագույն գիտակրթական գրադարան»

5. «Լավագույն մասնագիտական գրադարան»

Մրցույթի մասնակցության հայտերը և պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել «lavaguyngradaran@gmail.com» հասցեին մինչև 2021թ. օգոստոսի 20-ը ներառյալ:
Հաղթող գրադարանները կպարգևատրվեն հատուկ մրցանակներով:
Պարգևատրման արարողությունը տեղի կունենա Հայաստանի ազգային գրադարանում, 2021 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի օրը:
«Լավագույն գրադարան» մրցույթի մասնակցության հայտաձևը և կարգը կից՝

Հայտաձև

Կարգ