Հայտարարություն

Հարգելի գործընկերներ
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունից ելնելով  այսօր փակ են մշակութային հաստատությունները, այդ թվում նաև գրադարանները:
Ընթերցողների հետ գրադարանի կապը մնայուն պահելու, նրանց ընթերցելու ու մշակութային ծառայություններից օգտվելու իրավունքը պաշտպանելու նպատակով Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը և Հայկական գրադարանային ասոցիացիան առաջարկում են իրականացնել ընթերցանության և մշակութային համատեղ ծրագիր` առցանց տարբերակով:
Առաջարկում ենք ընթերցողներին տրամադրել հեքիաթի ընթերցումներ.
https://impoqrik.am/jamanc/heqiat.html
https://impoqrik.am/jamanc/arakne8.html
mocak.am
Աուդիոգրքեր http://audiobook.am/books
ժամանակակից երիտասարդ գրողների ստեղծագործությունների ընթերցում. http://grqaser.org/am/
https://grqamol.am/  և այլ կայքեր
Առաջարկում ենք նաև ընթերցողական տարբեր խմբերի համար առցանց կազմակերպել հեքիաթի ժամեր, խմբային ընթերցումներ, գրական խաղեր, կինոդիտումներ, քննարկումներ, բանավեճեր, ինչպես նաև ձեր նախաձեռնությամբ` այլ միջոցառումներ:
                    Հարգանքով` գրադարանի տնօրեն, ՀԳԱ նախագահ Ռուզան Տոնոյան