Միջազգային գործուղում Ջենտիլի-Տեդեսկիի աշխատանքային այցի արդյունքում

2017 թ. Միլանի BRAIDENSE ազգային գրադարանի Ufficio Ricerca երաժշտական ֆոնդի ղեկավար Մասսիմո Ջ.-Տեդեսկիի նոյեմբերյան մասնագիտական այցի կարևոր ձեռքբերումներից էր Կոմիտասի թանգարան-ինստիտուտի Երաժշտական գրադարանի մատենագիտության, ձայնագրության և թվայնացման բաժնի վարիչ Լիլիթ Հարությունյանի գործուղումը Իտալիա. Հռոմի և Միլանի մշակութային հաստատություններ այցելությունները և անմիջական աշխատանքը երաժշտական ռեսուրսների գրացուցակավորման, արխիվային ձայնագրությունների թվայնացման և հարակից այլ բնագավառներում:
Արդյունավետ մասնագիտական վերապատրաստումը Լ. Հարությունյանն ամփոփում է միջազգային համագործակցության հնարավոր փոխշահավետ զարգացման տեսլականով:
Մասնագիտական վերապատրաստման հաշվետվությունը