«Գրադարանային հավաքածուների համալրումը» թեմայով սեմինար-խորհրդակցություն

Հունիսի 29-ին Հայկական գրադարանային ասոցիացիան Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կազմակերպել էր սեմինար-խորհրդակցություն գրադարանային հավաքածուների համալրման թեմայով, որին մասնակցում էին ՀՀ մարզային գրադարանների համալրման և մշակման բաժինների աշխատակիցները: Նրանք ներկայացրեցին գրադարանային հավաքածուների համալրման իրավիճակը և դինամիկան ՀՀ մարզային գրադարաններում: «Գրադարանային հավաքածուների համալրման խնդիրները» թեմայով բանախոսեց Ազգային մանկական գրադարանի մշակման և համալրման բաժնի վարիչ Ռ. Առաքելյանը: Սեմինարն ընթանում էր մասնագիտական հարցադրումներով և մտքերի փոխանակումով: Գրադարանային այդ ոլորտի պատասխանատուները ներկայացնում էին իրենց աշխատանքային փորձի վրա հիմնված համապատասխան առաջարկներ: Մեկօրյա խորհրդակցությունն ամփոփվեց 16:00-ին. քննարկման ընթացքում մի շարք առանցքային հարցեր գտան իրենց պատասխանները: ՀՀ մարզային գրադարանների բոլոր աշխատակիցներն իրենց գրադարանային հավաքածուների համալրման նպատակով ստացան ընթերցանության կազմակերպման վերաբերյալ մեթոդական ձեռնարկ և մանկագիր Լ.Սարգսյանի կենսամատենագիտությունը: