
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ՝ «Լավագույն գրադարան» անվանակարգում:
«Լավագույն գրադարան» մրցույթի նպատակն է գրադարանների հանրայնացումը, լավագույն աշխատանքների խրախուսումը, գրադարանի և գրադարանավարի դերի կարևորումը, գրադարանային ոլորտի զարգացման խթանումը, ծառայությունների որակի բարելավումը, ընթերցանության խթանմանը միտված նորարարական գաղափարների ներդրումը:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գործող բոլոր գրադարանները:
Մրցույթին ներկայացված հայտերը գնահատում է մասնագիտական հանձնաժողովը:
Մրցույթն անցկացվում է չորս փուլով.
*Հայտերի ընդունում
* Հայտերի քննարկում և գնահատում
*Արդյունքների ամփոփում
*Մրցանակների հանձնում
Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում.
- «Լավագույն համայնքային գրադարան»
- «Լավագույն մարզային գրադարան»
- «Լավագույն նորարար գրադարան»
- «Լավագույն գիտակրթական գրադարան»
- «Լավագույն մասնագիտական գրադարան»
Մրցույթի մասնակցության հայտերը և պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել «lavaguyngradaran@gmail.com» հասցեին մինչև 2022թ. սեպտեմբերի 5-ը ներառյալ:
Հաղթող գրադարանները կպարգևատրվեն հատուկ մրցանակներով:
Պարգևատրման արարողությունը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի օրը:
«Լավագույն գրադարան» մրցույթի մասնակցության հայտը և կարգը կից՝
Հայտ
Կարգ